▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի է ունեցել Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը. ներկա էր Նիկոլ Փաշինյանը

Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում  օգոստոսի 1-ին, տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ բազմաթիվ քաղաքական, մշակութային գործիչներ, մտավորականներ: 

Իր ցավակցական խոսքում՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր․ 

Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի մահվան մասին:

Անգնահատելի է պարոն Ղազանչյանի դերը հայ թատրոնի զարգացման գործում: Նրա բեմադրած ներկայացումներն իրենց նշանակալի հետքն են թողել ոչ միայն մշակութային, այլ նաև հասարակական կյանքում: Համոզված եմ, որ դրանք երկար տարիներ իրենց ուրույն տեղը կունենան հայկական մշակույթի հարուստ ժառանգության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Երվանդ Ղազանչյանի ընտանիքին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին