▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Արզաքանցյան .«Ոստիկանապետն ուզում է կոնցերտով զբաղվել՝ թող զբաղվի »

«Հիմա ոչ ոք ապահովագրված չի: Եթե շանսեր կան միշտ քեզ ապահով պահես, պետք է այդ շանսերը օգտագործես, ես օգտագործում եմ»,- այսօր  ՀՀԿ համագումարում լրագրողների հետ հանդիպմանն  ասաց  ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, ով շրջում է թիկնապահներով:

Անդրադառնալով  Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե Տիգրան Արզաքանցյանը կարծում է, որ «կարող է խաչմերուկները կտրելով՝ մարդկանց վրա քշի», ապա՝ ինքն  էլ կարող է «կոնցերտ» կազմակերպել, պատգամավորը պատասխանել է. «Մենք հանգիստ զբաղվում ենք մեր գործերով, եթե ինքը ուզում է կոնցերտով զբաղվի՝ թող զբաղվի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին