▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Արզաքանցյանի հերթական ընկերությունն է լուծարվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ «Գրեյթ Վելի» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: Ի դեպ, ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին դիմել ընկերության աշխատակիցները: Մասնավորապես, դատարան էին դիմել ընկերության իրավաբանը, հաշվապահը, կոմերցիոն բաժնի ղեկավարը եւ այլ պաշտոն զբաղեցնող աշխատակիցներ:

Բանն այն է, որ ընկերությունը չի վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը, իսկ նրանք տեւական ժամանակ ակցիաներ էին անցկացնում՝ աշխատավարձերը վճարելու պահանջով: Եվ դատարանը բավարարել է աշխատակիցների պահանջը՝ այս տարվա փետրվարին սնանկ ճանաչելով ընկերությունը: Հիշեցնենք, որ այս ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին