▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ավինյանն ԱԺ-ում ծափերի արժանացավ

Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունվեց կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։

Ըստ նախագծի՝ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ  և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ այսօր՝ երկրորդ ընթերցմամբ չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կոչով չմասնակցեցին քվեարկությանը: Կառավարությունը դարձյալ արտահերթ նիստ հրավիրեց, որի ժամանակ դարձյալ առաջին ընթերցմամբ ընդունվեց նախագիծը, սակայն առանց ընդդիմության ներկայացուցիչների, որոնք այդպես էլ չներկայացան խորհրդարան:

Ներկայացնելով իր ելույթն ԱԺ-ում՝ փոխվարչապետ,պարետ Տիգրան Ավինյանը գրել է․

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «էլեկտրոնային հաղորդակցության» օրենքներում լրացումներ կատարելը ունի միայն մեկ նպատակ՝ վարակի տարածման ինտենսիվության նվազեցումը ու մարդկային կյանքի և առողջության պահպանումը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին