▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Կարապետյան. Ջանիս վրա էլ լիքը դաջվածքներ ունեմ, թող քննարկեն.168.am

168.am-ը, նշելով, որ «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ Տիգրան Կարապետյանի այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողները  նկատել են Տ. Կարապետյանի պարանոցի աջ կողմի դաջվածքը, ինչն էլ  սոցիալական ցանցերում քննարկման թեմա է դարձել,  փորձեց է անձամբ Կարապետիչից ճշտել, թե ի՞նչ խորհուրդ ունի դաջվածքը,  որի մասին բոլորը բուռն քննարկում են ծավալել համացանցում:

«Ջանիս վրա էլ լիքը դաջվածքներ ունեմ, թող քննարկեն, իրենք մենակ էդ կարան քննարկեն՝ էդ են քննարկում, վախները ջաններն ա… »,- ասել է Տիգրան Կարապետյանն ու  նշել է, որ դաջված է 11 թիվը (երկու հատ 1). «Երկու հատ 1 թիվն է դաջված՝ «Վերևն Աստված, ներքև՝ ժողովուրդ», դա է նշանակում: Տերտերները «Բենթլի» են քշում, իշխանությունն էլ վերևում  փող ա դիզում, իսկ ժողովուրդը ներքևում տանջվում ա, կարևոր հարցերը թողած՝ հազիվ էդ են քննարկում…»,-ասել է Տիգրան Կարապետիչը: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին