▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրա՛ն, սիրուն չի, խելքի արի. գեղեցիկ չէ գեղեցիկը չտեսնելը

ԲՀԿ խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր ԱԺ հայտարարությունների ժամին մասնավորապես ներկայացրել է մի քանի թվեր, որոնք այդ անարդյունավետ գործունեության ապացույցն են.  Երեւանի բյուջեով 81 միլիոն դրամ է հատկացված արտաքին գործուղումների համար, 344 միլիոն դրամ՝ Երեւանի արտաքին լուսավորության սարքերի տեղադրման համար, եւ 73 միլիոն՝ դրոշների տեղադրման համար: Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Ավանում Սերժ Սարգսյանի անհաջողության պատճառը եղել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ոչ արդյունավետ գործունեությունը

“Վոլոչկովա եւ նման խնդիրներ կան, արդյունքում՝ Ավանում նախագահական ընտրություններում ստացած ձայները”,- ասել  է  ԲՀԿ խոսնակը:

ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը տարօրինակ եւ զավեշտալի է համարել Ուրիխանյանի ելույթը:

Զավեշտ թիվ 1

ԲՀԿ խոսնակը Ազգային ժողովում խոսում է Երեւանի բյուջեի անարդյունավետ ծախսերի մասին, եւ այդ նույն պահին քաղաքապետարանում  ավագանու ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկում բյուջեի հաշվետվությանը:Փաստորեն ԲՀԿ-ում տեղյակ չեն թե ինչ է անում աջ ձեռքը, ինչ է անում ձախ ձեռքը:

Զավեշտ թիվ 2

Նախագահական ընտրությունների մասին խոսում է մի մարդ, որի քաղաքական ուժը հայտնվում է խաղից դուրս վիճակում, եւ այդպես մինչեւ վերջ էլ չկողմնորոշվեց: Ու հիմա ԲՀԿ-ն համարձակվում է վերլուծություններ անե՞լ:

Զավեշտ թիվ 3

Միայն անառողջ հայ տղամարդը կարող էր այդպես արտահայտվել  գեղեցկուհի Վալաչկովայի մասին:

"Սիրուն չի, Տիգրա՛ն, խելքի արի, գեղեցիկ չի գեղեցիկը չտեսնելը",-եզրափակեց ՀՀԿ խորհրդի անդամը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին