Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն բանտից դուրս գալուց հետո առաջին անգամ հանդիպել է արևմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Նա ստեղծված իրավիճակում անօգուտ է համարել Կիևի և Մոսկվայի միջև տարվող բանակցությունները:
«Կարծում եմ, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են փոխել ողջ աշխարհը, ինչպես նաև խաթարել հանգստությունը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ բանակցություններին, ապա դրանք պետք է արվեն համաշխարհային առաջնորդների կողմից»,-ասել է Տիմոշենկոն.փոխանցում է mir24.tv-ն:
Լրագրողները հանդիպման ժամանակ նկատել են, որ Տիմոշենկոն կրում է բարձրակրունկներ, այնինչ, մի քանի օր առաջ Մայդանում ելույթ ունեցավ` նստած հաշմանդամի սայլակի վրա:
Հարցին ի պատասխան` Տիմոշենկոն ասել է, որ այն պայքարի նշան է`տեղեկացնելով, որ Կանանց միջազգային օրը վիրահատության է ենթարկվելու:
«Ես ցանկանում եմ ուժեղ լինել ոչ միայն ներքուստ, այլև` արտաքուստ»,-ասել է Ուկրաինայի նախկին վարչապետը: