▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 18.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Թիվի 5»-ի օպերատորը և լրագրողը հարցազրույց չտալու համար հարվածել են քաղաքացու, տեսախցիկով խփել նրա գլխին

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ օրերս «Թիվի 5» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը հարցազրույց չտալու համար վիճել են քաղաքացու հետ ու նրան վնասվածքներ պատճառել։

Տեղեկությունը ճշտելու համար կայքը կապ է հաստատել ՆԳՆ, որտեղից մեզ հայտնել են.

«Մարտի 13-ին՝ ժամը 15.35-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտից շտապօգնության խումբը «գլխի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 55-ամյա տղամարդու:

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 55-ամյա տղամարդը հրաժարվել է հարցազրույց տալ սուպերմարկետի մոտ իրեն մոտեցած հեռուստաընկերություններից մեկի լրագրողին և խնդրել, որ, իր կամքին հակառակ, իրեն չտեսանկարահանեն, ինչից հետո վիճաբանություն է սկսվել նրա ու լրագրողների միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա 27-ամյա օպերատորը տեսախցիկով հարվածել է 55-ամյա տղամարդու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին