▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնից վտարվելու վտանգի առաջ. երկու անչափահաս երեխաների մոր բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

 

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 

 

Մեծարգո վարչապետ Ձեզ գրում է երկու անչափահաս երեխաների մայր Նարինե Հովհաննիսյանը ` Երևան քաղաքից : Ամուսնուս կորցրել եմ երկու տարի առաջ: Երեխաներիս մեծացնում եմ միայնակ և հիմա սեփական տնից վտարվելու վտանգի առաջ ենք կանգնած:

 2017թվականին ամուսինս աշխատում և աշխատանքային գործունեություն էր ծավալում Ռուսաստանի Դաշնությունում, գործերի ընթացքը խթանելու համար գումար էր պետք, և Հայաստանի Մարտունի քաղաքում ապրող Արամ  Կարապետյանից (քյալամ Արամ) տոկոսով գումար վերցրեցինք , փոխարենը մեր տունը  առք ու վաճառքի պայմանագրով տվեցինք նրան , պայմանով ,որ տոկոսները փակելուց հետո տունը կվերադարձնի մեզ: Առաջին մի քանի ամիսը առձեռն ենք փոխանցել տոկոսի գումարը , ապա ամուսինս տեղափոխվելով ՌԴ այնտեղից բանկային փոխանցումով է իրականացրել տոկոսների մարումը (իմ մոտ պահում եմ բոլոր կտրոնները) : Դժբախտաբար մահացավ ամուսինս և մենք կանգնեցինք խնդրի առաջ: Արամ Կարապետյանին առաջարկեցինք տունը վաճառել և պարտքի գումարը վերցնել իրեն ,իսկ մնացածը մեզ տալ, որպեսզի կարողանանք առանձին փոքր բնակարակն ձեռք բերել: Բայց վերջինս հրաժարվեց, պնդելով ,որ մեզ գումար չի վերադարձնի քանզի տոկոսները արդեն այնքան շատ են,որ տան գումարը հազիվ տոկոսներին բավականացնի:
Դիմեցինք օրենքին, կարծելով ,որ օրենքով գոնե պաշտպանված կլինենք, բայց ստացվեց,որ օրենքը ինչպես հաճախ է լինում ուժեղի կողմն է:

Տան վրա արգելք դնելու համար բնակարանի շինծու առք ու վաճառք  հայցով դիմեցինք դատարան : Դատարանը գործը քննեց ոչ թե բնակարանի մոտ գտնվող դատարանում ,այլ մեղադրյալին մոտ` Սևանի դատարանում : Ենթադրում եմ,որ դատարանի աշխատողների հետ լեզու գտնելու մեթոդներին լավ տիրապետող Արամ Կարապետյանը այս անգամ ևս կարողացավ լեզու գտնել և հայցը երեք անգամ մերժելու ընթացքում Արամ Կարապետյանը կարողացավ արագ բնակարանի առք ու վաճառք կազմակերպել , հասկանալի է,որ իր մտերիմներից մեկի անունով ձևակերպելով բնակարանը : Հայցը դատարանը մերժում էր ամեն անգամ մի պատրվակ բերելով , ոչ թե միանգամից հստակ նշելով թե,որտեղ է հայցադիմումի սխալը ,այլ ամեն անգամ նոր սխալ ման գալով , որն էլ կասկածի տեղիք տվեց դատարանի և Արամ Կարապետյանի համագործակցության մասին : Նշեմ ,որ բոլոր փաստերն ունեինք,որ գործարքը շինծու է,բայց դատը լուծվեց հօգուտ Արամ Կարապետյանի:
Անվստահությունս մեծացավ ,երբ բնակարանի նոր տանտերը ոստիկանի հետ վտարման պայմանով եկել էր մեր տուն , ինձ տվեցին տասնօրյա ժամկետ, մենք ներկայացրեցինք դիմում և ներկայացրեցինք վարչական դատարանի որոշումը,որը կասեցնում էր նրանց վտարամնա գործողությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019թ մարտի 3-ին վտարման պահանջով մեր տուն եկած ոստիկաններին ի հակադրում նույն օրը դիմել եմ Ոստիկանության Արաբկիրի բաժին ,որտեղ դիմում եմ ներկայացրել Արամ Կարապետյանի դեմ,որպես վաշխառու , որին ի պատասխան առանց քննելու , պարզաբանեցին,որ հանցանք չկա, ի դեպ նշեմ ,որ ներկայացրել էի կից փաստեր մեր խոսակցություններից ձայնագրություններ:

Առաջին ատյանի դատարանը մերժեց , ու չնայած բոլոր փաստերը ունեինք, որ շինծու գործարք է կատարվել ,հիմա դիմել ենք վերաքննիչ դադատարն, և արդեն մեկ ամիս է նույնիսկ օր չեն նշանակել դատի:  
Բայց քանի ,որ արդարության նկատմամբ հավատս արդեն քիչ-քիչ մարում է , ինձ մնում է դիմել Ձեզ ,խնդրելով Ձեր վերահսկողությունը արդարադատության վերականգնման համար : Նշեմ նաև ,որ նույն մարդու զոհն է ամուսնուս եղբոր ընտանիքը,որը անտուն մնալուց հետո լքեց երկիրը : Նույն մարդու զոհերի թիվը շատ ավելի մեծ է ,որը կարելի է պարզել հետաքննության արդյունքում:

Ամենայն հարգանքով սպասում եմ Ձեր արդարացի պատասխանին:

 Նարինե Հովհաննիսյան

Քաղաք Երևան Կոմիտաս 56/77 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին