▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնօրենին տարան. «Ժողովուրդ»

Փետրվարի 12-ին 5 անձ` ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Այվազյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը, Նոր-Արեշ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը, զորակոչիկ Սամվել Վերդիյանը ձերբակալվել են խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու, կաշառքի միջնորդության, կաշառք տալու, իշխանազանցության համար:

Ըստ երեւույթին, այս պաշտոնյաները փորձել են միանգամայն առողջ զորակոչիկին մի լավ կլորիկ գումարի դիմաց կեղծ հիվանդություններ վերագրել: Չի բացառվում, որ, օրինակ, Արտակ Հարությունյանը ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Այվազյանին տվել է զինվորի մասին կեղծ  փաստաթուղթ, որ նա իբր նյարդային հիվանդ է՝ գիժ: Զորակոչիկն էլ համապատասխան փաստաթուղթը ներկայացրել է բժշկական կենտրոններ՝ այս դեպքում, օրինակ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի բաժանմունք, Նոր Արեշ պոլիկլինիկա: Եվ այսօրինակ համագործակցված աշխատանքի արդյունքում համապատասխան մարդիկ ձերբակալվել են:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս հինգ անձանցից բացի ճաղերի հետեւում կհայտնվեն եւս այլ մարդիկ: Նկատենք, որ Վարդենիսի տուն-ինտերնատի ձերբակալված տնօրեն Արտակ Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2014թ. օգոստոսի 7-ին: Սակայն ինչպես նկատում ենք՝ այս 6 ամիսների ընթացքում ժամանակ չի կորցրել եւ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Ինչպես երեւում է՝ Վարդենիսի տուն-ինտերնատի գլխին տնօրեն չի գալիս:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին