▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնվորի կարգավիճակով կմտնենք Եվրասիական տնտեսական միություն. Սոչիին ընդառաջ՝ Պուտինի նվերը Սարգսյանին

Ռուսաստանի կառավարությունը այսօր հավանության է արժանացրել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, որը ստորագրվել էր մայիսի 29-ին Աստանայում, և այն ներկայացնելու է երկրի նախագահին։
Նույնը պետք է անեն նաև Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները, քանի որ այս երեք պետություններն են համարվում Եվրասիական միության հիմնադիր անդամներ: Հայաստանը անդամակցելու դեպքում չի ունենա հիմնադիր երկրի կարգավիճակ, ինչպես հայտարարում էին երկրի իշխանությունները։
Կասկած չկա, որ Ռուսաստանի կառավարության այս որոշումը հարմարեցվել է Պուտին-Սարգսյան երկու օր հետո սպասվող հանդիպմանը. Ռուսաստանի նախագահն որոշել է ՙՙդատարկ ձեռքով՚՚ չդիմավորել իր հայաստանցի պաշտոնակցին՝ միևնույն ժամանակ ի ցույց դնելով այն ազդեցությունը, որ Մոսկվան ունի Հայաստանի հանդեպ:
Սա նաև հստակ մեսսիջ է Ադրբեջանին, որի նախագահը նույնպես հյուրընկալվելու է Սոչիում. Պուտինն Ալիևին բաց տեքստով հասկացնում է, որ Ադրբեջանի եվրասիական ինտեգրացիայի դեպքում՝ Մոսկվան պատրաստ է Ղարաբաղի հարցում զիջումներ կորզել Երևանից:
Համենայն դեպս, Սոչիի հանդիպումից առաջ՝ Մոսկվան Երևանից ստացել է այն, ինչ հնարավոր է ու հիմա առևտուր պետք է առաջարկի Բաքվին:

Սուրեն Սուրենյանց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին