▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոփ հիվանդանոցներում բժիշկները դիմակները լվանում, բալկոնից կախում են, որ առավոտ նորից օգտագործեն․Փաշինյան

Աշխարհի թոփ հիվանդանոցներում բժիշկները դիմակները տանում են տանը լվանում, գիշերը բալկոնից կախում, որ առավոտ նորից օգտագործեն. Նիկոլ Փաշինյան

Մենք մարդկանց ոչ թե կուչ գալու ուղերձ պետք տանք, այլ պետք է պատրաստենք թռիքչի, հաղթանակի, բարեկեցության: Հերիք է մարդկանց ներշնչենք, որ խեղճ ու անօգնական են: Մարդիկ այդպիսին չեն, ունեն ընտրած կառավարութուն ու այդ կառավարությունը նրանց շահերը կպաշտպանի: Ամեն ինչ լավ է լավ է լինելու: Խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ասում են, թե պետությունը պետք է պատրաստ լինի բոլոր զարգացումներին: Եկեք այսօր գնանք նայենք գերզարգացած երկրներին, թե ինչպես են պատրաստ, ինչպես են արձագանքում կորոնավիրուսին, ինչ վիճակում են հայտնվում: Մեզ ասում են, որ դիմակ չկա, թանկացել է: Դուք գիտե՞ք, թե այսօր աշխարհի ինչ երկրներում դիմակ չկա: Ամենաթոփ մակարդակի հիվանդանոցներում բժիշկները դիմակները տանում են տանը լվանում, քշերը բալկոնից կախում, որ առավոտ նորից օգտագործեն»,-ասաց նա:

Փաշինյանը հրաժարվեց անուններ տալ՝ նշելով, որ դրանք աշխարհում ամեն ինչով առաջատար երկրներն են. «Դուք այսօր հարց եք տալիս թոքերի սարքավորումների մասին: Մտեք մամուլը նայեք, փողոցում ծառերի տակ մահճակալներն են դրված ու սիստեմաներ են միացված, փողոցում, ծառերի տակ, հիվանդանոցների մերձակա այգիներում: Նման բան Հայաստանում եթե լիներ, պատկերացնո՞ւմ եք, թե այստեղ ինչ կկատարվեր»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին