tert.am-ի տեղեկություններով ազգությամբ իրանցի վարորդի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ կորոնովիրուսի թեստ են անցկացրել։
Պարզաբանում ստանալու համար, թե ինչ է արձանագրվել վարորդի մոտ, կայքը դիմել էր «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին: Ըստ բուժկենտրոնի տնօրենի՝ թեստի արդյունքները բացասական են եղել:
«Նա թոքաբորբով է եկել, ոչ մի վիրուս չկա, ոչ էլ սովորական գրիպ կա մոտը»,-ասաց ԲԿ տնօրենը և նշեց, որ քաղաքացին սրտամկանի ինֆարկտով է դիմել հիվանդանոց:


