▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոռը ոստիկաններին հայտնել է, որ կորոնավիրուսից մահացած տատու ոսկյա մատանին մատից անհետացել է

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Վազգեն Վ.-ի դիմումի փաստով:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինս ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել է, որ հունիսի 11-ին, ժամը 07:30-ի սահմաններում իր 69-ամյա տատը կորոնավիրուս վարակից մահացել է Երևան քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ վերջինիս դին փաթեթավորելու ժամանակ ձեռքին ոսկյա մատանի է եղել, ինչից հետո շտապօգնության ավտոմեքենայով դին տեղափոխվել է Աբովյան քաղաքի Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի դիահերձարան, որտեղ դիահերձող Ա.-ն իրեն հայտնել է, որ հանգուցյալի ձեռքին մատանի չի եղել և որպես ապացույց ցույց է տվել հանգուցյալ տատու ձեռքի լուսանկարը, որում մատանի առկա չի եղել: Ինչպես հայտնում է աղբյուրը, Վազգեն Վ.-ն իրավապահներին հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, քանի որ զբաղված են եղել հուղարկավորության նախապատրաստման աշխատանքներով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին