▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորեն Հովհաննիսյանի որդին հերքում է համացանցում տարածված լուրը

Տելեգրամյան ալիքներից մեկը գրել էր, թե երևանյան հյուրանոցներից մեկում տեղի ունեցած  դաժան բռնաբարության մասնակիցներից է եղել լեգենդար ֆուտբոլիստ  Խորեն Հովհաննիսյանի որդին՝ Ժորիկ Հովհաննիսյանը: 

Asekose.am-ի հետ կապ հաստատեց անձամբ Ժորիկ Հովհաննիսյանն ու վստահեցրեց, որ տելեգրամյան ալիքը կեղծ լուր է տարածել և ինքը որևէ առնչություն չունի այդ դեպքի հետ։

Հիշեցնենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկություն էր տարածել ու գրել էր, որ «Տոսկանա» հյուրանոցում կնոջ են բռնաբարել ու ծեծել։ Շամշյանը նաև նշել էր, որ կասկածյալներից մեկը հայ հայտնի ու լեգենդար ֆուտբոլիստի որդին է։

Հավելենք, որ Քննչական կոմիտեից, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ կա՞ն արդյոք այս գործով մեղադրյալներ կամ ձերբակալված անձ, պատասխանել են՝ քրեական ոստիկանությունից ստացվել է նման դեպքի մասին հաղորդում, սակայն համապատասխան քննչական գործողությունների, արդյունքում, այդ թվում՝ օտարերկրյա կնոջից ստացված հաղորդման բովանդակությունը հաշվի առնելով՝ բռնաբարության, կամ բռնի այլ սեքսուալ գործողությունների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին