▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուլացանք, քանի որ դարձանք օտարամոլ և նյութապաշտ»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

 «Ինչո՞ւ ենք հաճախ պետականություն կորցրել։
Որովհետև պետք եղած ուժը մեր մեջ չենք փնտրել։
Հաճախ ապավինել ենք հռոմեացու, պարթևի, բյուզանդացու, արաբի, մոնղոլի, մամլյուքների, խաչակիրների, մեծ տերությունների և երբեմն նունիսկ թուրքերի բարեհաճությանը։
20 երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչև մեր օրերը, բայց չենք գիտակցել, որ պետք է ապավինել Աստծուն ու հայկականությանը։
Թուլացանք, քանի որ դարձանք օտարամոլ և նյութապաշտ։
Բայց ամեն ինչ կորած չէ։ Պետք է անցյալում թողնել ստրկամտությունն ու չարությունը, պոպուլիզմն ու օտարամոլությունը։
Եկել է զտման ժամը։
Մի կողմում օտարածին նիկոլիզմն է, մյուսում՝ Հայրենիքն ու հայկականությունը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին