▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուն ուղարկեցինք կորոնավիրուսով վարակված, 32 տարեկան մեր ամենածանր հիվանդին

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Բարի լուր ունեմ՝
տուն ուղարկեցինք մեր ամենածանր հիվանդին Խ.Վ.-ին 32 տարեկան: Մեր կենտրոն էր ընդունվել 28.03.20թ. Covid 19, երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, շնչառական անբավարարություն 3-րդ աստիճան ախտորոշմամբ, SpO2- 65%, ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքում միացվել էր արհեստական շնչառության սարքին: Վերակենդանացման բաժանմուքի ամբողջ անձնակազմը, հմուտ բժիշկները, բաժանմուքի վարիչ Անահիտ Բարսեղյանի ղեկավարությամբ օր ու գիշեր պայքարեցին հիվանդի կյանքի համար:
Այսօր մեր հիվանդը քայլելով՝ ուսապարկը ուսերին, ժպիտը դեմքին լքեց մեր կենտրոնը:
Հատուկ շնորհակալություն վերակենդանացման բաժանմունքի անձնակազմին և ողջ կոլեկտիվին:
Պայքարում ենք միասին»!

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին