Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ՈՒԵՖԱ-ի կողմից թուրք ֆուտբոլիստ Մերիխ Դեմիրալի որակազրկումն անվանել է քաղաքականապես մոտիվացված որոշում, որը ստվեր է նետում մրցաշարի վրա։ Այս մասին նա ասել է Գերմանիա ուղևորությունից վերադառնալիս։ Ըստ Էրդողանի՝ Դեմիրալի որակազրկումն ուղղված է ոչ այնքան ֆուտբոլիստի, որքան Թուրքիայի դեմ։ Նա նաև նշել է, որ Թուրքիայի ազգային հավաքականն «իր նկատմամբ անարդարությանը պատասխանել է փայլուն խաղով»։ Ավելի վաղ Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել էր ԱԳՆ, երբ թուրք ֆուտբոլիստ Մերիխ Դեմիրալը Եվրոպայի առաջնությունում Ավստրիայի հավաքականի դեմ խաղում գոլը տոնելիս «Գորշ գայլերի» ժեստն էր ցույց տվել։ |
«Թուրք ֆուտբոլիստի որակազրկումը քաղաքական որոշում է»․ Էրդողան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet