▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք պաշտոնյայի մայրը խոստովանել է, որ ծնողները հայեր են.aravot.am

aravot.am-ը գրում է. Թուրքիայի «Պրոգրեսիվ լրագրողների ասոցիացիայի» նախագահը համոզված է, որ ցեղասպանություն է եղել 81 տարի լռությունից հետո Թուրքիայի քաղաքացի Հոշանան որդուն կանչում է իր մոտ եւ բացահայտում այդքան տարիների լռության մատնած իր գաղտնիքը՝ նրա ծնողները՝ հայրն ու մայրը, հայեր են եղել:

Այս մասին Անկարայում հայ եւ թուրք լրագրողներին պատմում է Հոշանայի որդին՝ լրագրող, հրապարակախոս, «Պրոգրեսիվ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Ահմեդ Աբաքայն ու ցուցադրում իր ձեռքի գիրքը՝ «Հոշանայի որդու խոսքը»: Գիրքը տպագրվել է նախորդ տարի, պարոն Աբաքայի կյանքի մասին է:Աշխատանքի մեկ վեցերորդ հատվածը ներկայացնում է նրա մոր պատմածը: «Մայրս ինձ կանչեց, ասաց՝ ես քեզ պատմելու եմ մի պատմություն, որը մինչեւ իմ մահը դու չպետք է պատմես ո՛չ կնոջդ, ո՛չ աղջկադ, ոչ էլ եղբայրներիդ: Նա սկզբից ասաց, որ իր հայրն ու մայրը հայ են եղել:

«Դու չգիտես դա, բայց դա ճշմարտություն է»,- ասաց նա»,- պատմում է Ահմեդ Աբաքայը, հետո ներկայացնում մոր պատմածը: 1920 թվականին էր, պարզ չէ, թե որտեղից 10-15 հոգանոց հայերի խումբը փախչել է, հասել Էրզրում, մտել մի գյուղ, բայց այդ գյուղում նրանց չեն ընդունել, մահմեդականներ են այնտեղ եղել: «Մայրս պատմեց, որ ինքն այդ ժամանակ չէր ծնվել, բայց իր մայրը հղի էր իրենով:

Փախչում են ալեւիների գյուղ: Այստեղ նրանց ընդունում են, հայերը վրան են խփում, մնում,- պատմում է նա ու շարունակում,- հավանաբար այդ մարդկանց հետեւում էին, երեւի թուրք ոստիկաններ, անծանոթ մեկն է մոտենում՝ ձեռքը ինչ-որ պարկ. ասում է՝ այս պարկը թողնեմ, այստեղ ալրաղաց կա, գնամ այդտեղ, թող պարկը մնա, մինչեւ հետ գամ:

Մի քանի րոպե հետո գալիս են զինվորականներ, վերցնում են պարկը ու հարցնում՝ ի՞նչ կա մեջը, ընտանիքը պատասխանում է, որ տեղյակ չէ, ինչ-որ մեկը եկավ, թողեց ու գնաց: Բացում են պարկը, մեջը կտրված գլուխներ տեսնում: Ոստիկաններն ասում են, որ չեն հավատում, որ պարկն այդ ընտանիքինը չէ, հավաքում են նրանց, տանում Աշկալե՝ զինվորական տեղամաս:

Այնտեղ մորս պապը սկսում է հակաճառել, ասում են փախիր, փախչում է, կրակում են, սպանում: Նրանց մոտ եղած թանկարժեք իրերը վերցնում են, թույլ տալիս մնացած տղամարդկանց, որ հավաքեն իրենց ընտանիքներին եւ գնան այդ գյուղից…»:

Թուրքիայի «Պրոգրեսիվ լրագրողների ասոցիացիայի» նախագահը համոզված է, որ ցեղասպանություն է եղել 81 տարի լռությունից հետո Թուրքիայի քաղաքացի Հոշանան որդուն կանչում է իր մոտ եւ բացահայտում այդքան տարիների լռության մատնած իր գաղտնիքը՝ նրա ծնողները՝ հայրն ու մայրը, հայեր են եղել:
Այս մասին Անկարայում հայ եւ թուրք լրագրողներին պատմում է Հոշանայի որդին՝ լրագրող, հրապարակախոս, «Պրոգրեսիվ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Ահմեդ Աբաքայն ու ցուցադրում իր ձեռքի գիրքը՝ «Հոշանայի որդու խոսքը»: Գիրքը տպագրվել է նախորդ տարի, պարոն Աբաքայի կյանքի մասին է:
Աշխատանքի մեկ վեցերորդ հատվածը ներկայացնում է նրա մոր պատմածը: «Մայրս ինձ կանչեց, ասաց՝ ես քեզ պատմելու եմ մի պատմություն, որը մինչեւ իմ մահը դու չպետք է պատմես ո՛չ կնոջդ, ո՛չ աղջկադ, ոչ էլ եղբայրներիդ: Նա սկզբից ասաց, որ իր հայրն ու մայրը հայ են եղել:
«Դու չգիտես դա, բայց դա ճշմարտություն է»,- ասաց նա»,- պատմում է Ահմեդ Աբաքայը, հետո ներկայացնում մոր պատմածը: 1920 թվականին էր, պարզ չէ, թե որտեղից 10-15 հոգանոց հայերի խումբը փախչել է, հասել Էրզրում, մտել մի գյուղ, բայց այդ գյուղում նրանց չեն ընդունել, մահմեդականներ են այնտեղ եղել: «Մայրս պատմեց, որ ինքն այդ ժամանակ չէր ծնվել, բայց իր մայրը հղի էր իրենով:
Փախչում են ալեւիների գյուղ: Այստեղ նրանց ընդունում են, հայերը վրան են խփում, մնում,- պատմում է նա ու շարունակում,- հավանաբար այդ մարդկանց հետեւում էին, երեւի թուրք ոստիկաններ, անծանոթ մեկն է մոտենում՝ ձեռքը ինչ-որ պարկ. ասում է՝ այս պարկը թողնեմ, այստեղ ալրաղաց կա, գնամ այդտեղ, թող պարկը մնա, մինչեւ հետ գամ:
Մի քանի րոպե հետո գալիս են զինվորականներ, վերցնում են պարկը ու հարցնում՝ ի՞նչ կա մեջը, ընտանիքը պատասխանում է, որ տեղյակ չէ, ինչ-որ մեկը եկավ, թողեց ու գնաց: Բացում են պարկը, մեջը կտրված գլուխներ տեսնում: Ոստիկաններն ասում են, որ չեն հավատում, որ պարկն այդ ընտանիքինը չէ, հավաքում են նրանց, տանում Աշկալե՝ զինվորական տեղամաս:
Այնտեղ մորս պապը սկսում է հակաճառել, ասում են փախիր, փախչում է, կրակում են, սպանում: Նրանց մոտ եղած թանկարժեք իրերը վերցնում են, թույլ տալիս մնացած տղամարդկանց, որ հավաքեն իրենց ընտանիքներին եւ գնան այդ գյուղից…»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին