▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական կայքի անդրադարձը Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին

 

Թուրքական «Timeturk.com» կայքն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրերս «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:

«Sputnik»-ի թուրքական ծառայությանը հղումով հրապարակման մեջ նշվում է, որ Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե պետք է վերադարձնել «Ադրբեջանի օկուպացված տարածքները»:

«Հողերը վերադարձնելը մեզնից կամ Ադրբեջանից կախված չէ: Եթե դա չանենք ինքնակամ, մի օր այդ հողերը մեզնից սանկցիաներով կվերցնեն»,- Տեր-Պետրոսյանի խոսքն է մեջբերել վերոնշյալ կայքը:

Թուրքական աղբյուրը նշել է նաև, որ առաջին նախագահը հայտարարել է, թե ինքը կաջակցի Սերժ Սարգսյանի իշխանությանը, եթե վերջինս ընթանա իր նշած ճանապարհով:

 

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին