▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքը լավ գիտի, որ հայը փող ա սիրում, իսկ էլիտաները՝ էլ ավելի»

Ալեն Ղևոնդյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայերը տարբեր են ու նաև շատ նման:

Հայի՝ մի կոնկրետ ու հավանաբար շոշափելի մասը փող ա սիրում... շատ ա սիրում, ապրում ա «փողին մունաթ» սկզբունքով:

Փող ա սիրում, քանի որ «փողը լույս ա տալիս մութ տեղը»:

Փողն էդ հայի գեպոլիտիկան է, անվտանգությունը, կենսակերպը, շատերի աշխարհայացքը, կրոնը, հավատամքը:

Հայը հող չի սիրում, հողը ծանր գործ ա, աշխատանք. բայց հայի կոնկրետ տեսակը հողը սիրում ա, քանի որ այն կարելի ա ծախել, ու ոչ միայն հային, ինչու չէ, կարելի է նաև ծախել, ասենք, օտարին, թուրքին...

Հայը փող ա սիրում, քանի որ փողով ամեն հողի վրա կարող է ապրել ու խմել՝ թշնամուն ու ուրիշին իր կողմից տրված, ծախած հողի կենացը՝ որպես հայրենիք, «սուրբ» հող:

Թուրքը ու մյուսները լավ գիտեն, որ հայը փող ա սիրում, իսկ էլիտաները՝ էլ ավելի:

Անգամ հայերեն փող՝ «դրամ» բառն է զուգադիպորեն հակառակ կողմից կարդացվում որպես մարդ:

Նահատակներն էին ափսոս ...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին