▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան և Իսրայելը Վրաստանի օդային տարածքով Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում. Ճաղարյան

Թուրքիան եւ Իսրայելը պատերազմի ընթացքում Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում: Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մատակարարման միակ ճանապարհը անցնում է Վրաստանի օդային տարածքով:

Հայաստանը պարտավոր է օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները, այդ թռիչքներն արգելելու:

Դա կարող է լինել`

1. Արգելքի պահանջով Վրաստանին անմիջապես դիմելով:

Հակառակ դեպքում մենք դա կդիտարկենք որպես թշնամական գործողություն,

2. ՄԱԿ անվտանգության խորհրդի միջոցով

Ու պետք էր սրա մասին մտածել ՌԴ ու Սուդանի եւ Հս. Կորեայի հետ քվեարկումներից առաջ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին