▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան ղեկավարվում է իսլամիստ ահաբեկիչների կողմից

Թուրքական մամուլում վերհիշել են ամերիկացի գործչի կողմից տարիներ առաջ Թուրքիայի վերաբերյալ արված քննադատական հայտարարությունը: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության էներգետիկայի նախարարի թեկնածու Ռիք Փերին դեռևս 2012թ. «Fox News»-ի եթերում ասել էր. «Թուրքիան ղեկավարվում է իսլամիստ ահաբեկիչների կողմից. այս երկիրը չի համապատասխանում ՆԱՏՕ-ին»: Ժամանակին Թեքսասի նահանգապետ Փերիի մասնակցությամբ հաղորդման ընթացքում անդրադարձ էր կատարվել նաև այն հանգամանքին, որ Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանության 14 տարիների ընթացքում երկրում կանանց դեմ կատարվող հանցագործությունների թիվը կրկնակի աճել է:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին