«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանոթացե՛ք, սա Արսեն Թորոսյանն է, ում վզով են Հայաստանում կորոնավիրուսի մոտ 15000 զոհերից առնվազն կեսը։ Նա երբեք չի սգացել այդ զոհերի մասին։ Երբեք չի սգացել նաև 44-օրյա պատերազմում զոհվածների համար, 44-օրյայից հետո զոհված հարյուրավոր հայորդիների համար, թքած ունի գերիների և անհետ կորածների ճակատագրերի վրա։ Արսեն Թորոսյանը Հայաստանը զավթած՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող օկուպացիոն ռեժիմի կարկառուն գործիչներից է և հենց այդ պատճառով էլ իր համար հազարավոր հայերի կյանքերը նշանակություն չունեն, իսկ Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիների մահն իր համար տարածաշրջանային մասշտաբի ողբերգություն է»։ Անդրադառնալով նույն թեմային՝ «5165 շարժում» կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արարատ Միրզոյանի և Արսեն Թորոսյանի անկեղծ ցավակցությունները Անկարայի ուղղությամբ ոչ թե դիվանագիտության դրսևորում է, այլ ուղղակի անպոչ գդալի վարքագիծ (Արսեն Թորոսյանի պարագայում շատ ավելի ճղճիմ դրսևորմամբ, քանի որ էս հարցում ֆունկցիա չունի)։ |
«Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիների մահն իր համար տարածաշրջանային մասշտաբի ողբերգություն է»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet