▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում հայ մարմնավաճառ է ձերբակալվել

Թուրքիայի արեւելյան Էրզրում (պատմական Կարին-խմբ) քաղաքում ոստիկանությունը մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում 5 հոգու է ձերբակալել, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է։

Նյուզ.am-ն է գրում այս մասին ու նշում, որ թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Էրզրումի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ Վեյսեֆենդի թաղամասում Ջ.Դ.-ի տանը մարմնավաճառությամբ են զբաղվում։ Ոստիկանության գործողությունների արդյուքնում ձերբակալվել են 5 հոգի, այդ թվում Հայաստանի քաղաքացի Ս.Դ.-ն։

Մարմնավաճառությամբ զբացվելու մեջ մեղադրվող հայ կնոջը տեղափոխել են բժշկական ստուգման, որից հետո արտաքսելու են Թուրքիայից։

Իսկ մարմնավաճառությամբ զբաղվողներին տեղ հատկացնելու եւ միջնորդություն անելու մեջ մեղադրվող  Ջ.Դ-ին դատարանը ստորագրությամբ ազատ է արձակել։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին