▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում ՀՆՉԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆՆ ու պարգևատրվեցին ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ. ՎԻԴԵՈ

Երեկ, Երևանի ժամանկով կեսգիշերին, Ստամբուլում հնչել է Հայաստանի հիմնն ու տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի պարգևատրման արարողությունը:

Հիշեցնենք, որ Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կիրակի օրը 2.5:1.5 հաշվով հաղթանակի հասավ Հունգարիայի թիմի նկատմամբ եւ երրորդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն։ 

Ավելացնենք, որ համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը՝ Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան եւ գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյան կազմով Ստամբուլից հայրենիք կվերադառա սեպտեմբերին 10-ին։

Ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 20։00-ին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին