▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքից ապագա մուրացողները կամ մի «անձնուրաց» Սիսակ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը. «Շուշին ու Հադրութը կորցրած, մեր ցավի ու չամոքվող տառապանքի խորհրդանիշ քաղաքական ուժի ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը երեկ մտքի թռիչք է ունեցել։ Սպառնացել է «վատ աշխատելու համար» ընդդիմությանն առհասարակ զրկել պարգևավճարներից։ Ծափ-ծափ․․․


Նախ, Սիսակին ասեմ, որ հնարավոր չէ զրկել մի բանից, ինչը գոյություն չունի։ Մենք Սահմանադրական դատարանում վիճարկում ենք իշխանության աշխատավարձա-պարգևավճարային ողջ փիլիսոփայությունը և արդեն հրաժարվել ենք պարգևավճարից։ Սրա գրական համարժեքը՝ խնջույքն է ժանտախտի ժամին։
Բայց ամեն անգամ ինձ զարմացնում է սրանց անսպառ ամբարտավանությունն ու զինիզմը։ ՈՒՇԱԴԻՐ՝ մեր ինքնիշխանությունը տապալած, անկախությունը հարցականի տակ դրած, անցյալը թաղած, ապագան օտարներից մուրացող քաղաքական ուժն ինքն իրեն պարգրատրում է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ ՔՊ թիմում շեֆին դուր գալու՝ հայհոյանքի, սպառնալիքի լեզվով խոսելու, պատերին ծեփելու ու լռեցնելու անզուսպ մրցավազք է հայտարարված, բայց մի քիչ էլ վաղվա մասին մտածեք, չէ որ դուք թուրքից ապագա եք մուրում ու ներշնչում, թե ապագա կա․․․ ու մի օր գալու է պատասխան տալու կամ քարեր հավաքելու ժամանակը։
«Ժողովրդավար, լրագրող և իրավաբան» Սիսակին և հանրությանը հիշեցնեմ, որ բոյկոտելը, չմասնակցելը, մերժելը քաղաքական պայքարի զինանոցից է, և մենք չենք պատրաստվում ՔՊ քիմքով շարժվել։
Չփորձեք և չփորձեք շանտաժի ու բոլշևիզմի լեզվով խոսել «Հայաստան» դաշինքի հետ։ Մենք հիմնավորել ենք և մերժել մաս կազմել Համայնքների խոշորացման հանցավոր, հակաօրինական ընթացքին։ Ի դեպ, սա էլ ենք վիճարկելու ՍԴ-ում։
Հ․Գ․ Իսկ ընթերցողին հիշեցնեմ, որ Սիսակ Գաբրիելյանը ՔՊ հայհոյողների և հետևից խփողների ջոկատից է։
Հ․Գ․ Մարդկանց քննարկելն իմ ժանրում չէ, բայց այդպես «համառորեն և անձնուրաց» մի հիշեցրեք ձեզ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին