▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թույլ չենք տալու ժողովրդին նորից հանեք ժողովրդի դեմ, սևի ու սպիտակի բաժանեք. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով ստեղծված իրավիճակին, նշել է.

/filemanager/uploads/naira-zohrabyan_1.png

«Երբ իշխանական քարոզիչները հերոսաբար ստում էին, որ Շուշին մեր վերահսկողության տակ է, ընդամենը մեկ ժամ առաջ Արցախի նախագահ Արայիիկ Հարությունյանը պաշտոնապես հաստատեց, որ Շուշին մասնակի մենք կորցրել ենք ամսի 5-ին, իսկ ամբողջապես՝ ամսի 7-ին։ Ժողովրդի համար տեղի ունեցողը շոկ էր, որովհետև ժողովուրդը սնվում էր Արծրուն Հովհաննիսյանի զտված, շաքարակալված ինֆորմացիաներով»։ 

«Ինձ զարհուրեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, երբ ասում է՝ հողեր հանձնողները պիտի պատժվեն, ո՞ւմ է ասում։ Հայ ժողովուրդը պահանջելու է բոլոր հողեր հանձնողների պատիժը: Այն, ինչ եղավ, իսկապես բավարար է, թույլ չենք տալու ժողովրդին նորից հանեք ժողովրդի դեմ, սևի ու սպիտակի բաժանեք։ Էտ ի՞նչ վրեժի կոչ եք անում»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին