▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող այդ հարցին պատասխանի Հայաստանի ոմն առաջնորդը.․․

Վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը պնդում է, որ իրենք չեն պատրաստվում լքել Դադիվանքը:

«Նրանք ինչ ուզում ասում են, որովհետև ՀՀ առաջնորդը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն: Գնացեք, այդ հարցը հենց նրան տվեք, թե ինչ է մտածում այդ կապակցությամբ», - ասում է Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն, ում խոսքով՝ այս պահին բոլոր  վանականները, ինքը գտնվում են Դադիվանքում.«Ես այստեղ եմ, իմ հողի վրա, իմ տան մեջ, իմ եկեղեցում: Թող այդ հարցին պատասխանի Հայաստանի Հանրապետության ոմն առաջնորդը»:

Այսօր․am-ն է գրում ու նշում, որ Մայր Աթոռի՝ ԶԼՄ-ների գծով պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանն էլ ասել է, որ այս պահին այդ հարցն է քննարկվում և շուտով կհայտարարվի դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ  Ադրբեջանը պահանջում է, որպեսզի հայ վանականները լքեն Դադիվանքը։

«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգը (Դադիվանք)», - APA գործակալությանն ասել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին