▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող ինքը հայելու մեջ փնտրի Աշոտյանին, վստահ եմ՝ կգտնի. Ալեն Սիմոնյանը՝ Գևորգ Գորգիսյանին

Թող ինքը հայելու մեջ փնտրի Աշոտյանին, վստահ եմ՝ կգտնի. Ալեն Սիմոնյանը՝ Գևորգ Գորգիսյանին

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանին ասել է. «Երբ որ մեր գործընկերները վիճում էին, վստահ եմ, որ այդ վեճը կանցնի, Ձեր գործընկերներից առնվազն մեկը նստած քմծիծաղ էր տալիս, ուրախանում էր, որ երկու պատգամավոր միմյանց վիրավորում են և հետո եկել այստեղ կարոտով Աշոտյան էր փնտրում, ես խորհուրդ կտամ իրեն, որ հայելու մեջ փնտրի Աշոտյանին, վստահ եմ կգտնի»:

Հիշեցնենք,  որ այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգմավոր Գևորգ Գորգիսյանը «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանի ելույթից հետո նշել էր.

«Երբ խոսում էր պարոն Սուրեն Գրիգորյանը, ես ուզում էի ասել՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել եք այստեղ որ ի՞նչ անեք: Ոնց որ բառացի նույն ելույթները, նույն տոնայնությամբ, նույն այսպես ինքնասիրահարված մոտեցմամբ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին