▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող ինքը որոշի. Հայկ Գևորգյանն՝ «Արարատցեմենտ»-ը իրեն նվիրելու Ծառուկյանի խոսքի մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը այսօր կրկին պնդել է, որ «Արարատցեմենտը» 2002-ին օտարվել է 200 000 դոլարով:

 

 

 

 

 

 

 

 

 

«2002 թվականին գործարանն անցել է «Մուլտի գրուպին», իրականում 2002 թվականին գործարանը վաճառվել է 200 հազար դոլարով «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, բայց դրա հիմնադիրը օվշորային ընկերություն է: Թող բարի լինեն բացահայտեն դրա իրական սեփականատերերին ու ձեր համար ամեն ինչ պարզ կդառնա»,- Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասել է պատգամավորն՝ ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորների հայտարարությունների, թե Հայկ Գևորգյանը ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Թող ինքը որոշի, ես սպասում եմ առաջարկներին»,-ասել է Հայկ Գևորգյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը՝  եթե Հայկ Գևորգյանի ասածը համապատասխանում է իրականությանը, ապա ինքը պատրաստ է նվիրել ցեմենտի գործարանը նրան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին