▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թող մի հատ դեբատ կազմակերպեն Հ1-ով` Պետրոս պրոպագանդիստի գլխավորությամբ». Հրանտ Բագրատյան

«Թող մի հատ դեբատ կազմակերպեն Հ1-ով` Պետրոս պրոպագանդիստի գլխավորությամբ»,- «5-րդ ալիք»-ի եթերում առաջարկեց Հրանտ Բագրատյանը:

Նա կարծիք հայտնեց, որ մինչև Ադրբեջանը չստանա միջանցք, խաղաղության պայմանագիր չի կնքի: Իսկ Հայաստանը, փոխանակ ռուսների հետ աշխատի, նրանցից երես թեքելու ժամանակ է գտել:

Թարմացված․ «5-րդ ալիք»-ի հարցազրուցավար Դերենիկ Մալխասյանը Հրանտ Բագրատյանի հետ զրույցում նշե, թե Էրդողանը խորամանկ հայտարարություն արավ, որ եթե Հայաստանը չի ուզում միջանցքը, ապա երկաթուղին կանցնի Իրանի տարածքով:

Սա զայրացրեց նախկին վարչապետին.

«Լավ, ես որտեղ տանեմ ձեզ` 3 միլիոնիդ խելք սովորեցնեմ, որտեղ տանեմ ձեզ, որ դուք մի հատ նախադասություն կարողանաք կարդաք: Ինքը դա ասում է երկաթգծի մասին: Ասաց` Իրանով կգա, դա հիմա էլ կա: Իրան երկաթգիծը չի հետաքրքրում: Նիկոլ Փաշինյանն ինքն է ստորագրել, որ համաձայն է տալ առնվազն 2 արտատարածքային տրանսպորտային միջանցք` մեկը Վայոց ձորով, մյուսը` Սյունիքով»,- ասաց նա:

Թարմացված․ «Դելիմիտացիա չի կարողանում անել էս մարդը արդեն 4-րդ տարին է: Մհեր Գրիգորյանն ո՞վ ա, որ աշխատի, մի բանի հասնի: Մհեր Գրիգորյանը ժամերով մենակ ընդմիջում ա անում: Իսկ խաղաղության պայմանագիր առանց դելիմիտացիայի զրո ա, ավելի վտանգավոր ա, քան դրա բացակայությունը: Մեռանք ասելով` եթե դելիմիտացիա չկա, այ տղա, չգնաս ստորեգրելու, կրակը կգցես էս պետությունը»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Թարմացված․ «Ցեղասպանված ժողովրդին չի կարելի տանել Հայաստանի սահմանամերձ գյուղերը: Էդ 100 հազարը պիտի գա Երևան: Տեղ կգտնվի: Թող «Դեֆանս»-ում միլիարդ 200 միլիոն փող դնեն, առնեն, տան արցախցիներին: Դա դեմ ա մեր ստորագրած կոնվենցիաներին: Որովհետև իրենց չի կարելի տանել նոր տեղ, որտեղ անմիջական ցեղասպանության վտանգ կա: Ամբողջ սահմանի երկայնքով շուտով մենք շուտով կարող ենք նոր պրոբլեմներ ու նոր փախստականներ ունենալ»,- նախազգուշացրեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Թարմացված․ «Ճշմարտությունը չեն ասում: Ամբողջ էս ժողովուրդը կարդում ա, որ Ադրբեջանը մի վայրենի ա, բայց չի հասկանում, որ տակից էդ վայրենուն քծնում ա մեր իշխանությունը: Եթե դու հայտարարում ես, որ Արցախը Ադրբեջան ա, Լաչինի միջանցք եզրույթը իմաստազրկվում է»,- «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Թարմացված․ «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Լաչինի միջանցքի ժամկետը մինչև 2025 թիվն էր, իսկ 9-րդ կետը` Հայաստանի տարածքով տրվող միջանցքների վերաբերյալ` անժամկետ: Էս ա գնացել էս մարդը ստորագրել: Բա էս` 76% բարձրագույն կրթություն ունեցող ազգը չկարա՞ մի էջ կարդա: Հողեմ գլուխներդ, բացեք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մի էջ ա, կարդացեք»,- հարցազրույցի ընթացքում զայրացավ Հրանտ Բագրատյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին