▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թո՛ղ տա այն անբարո գեներալի անունը, որը կազմակերպել է «Լելե Թեփե» PR շոուն. Նաիրա Զոհրաբյան

Երեկ Նիկոլ Փաշինյանը մեկնարկ տվեց քարոզարշավի, ինքը փորձեց ստերով, մանիպուլյացիաներով քողարկել բոլոր այն հարցերը, որոնք քարոզարշավի ժամանակ տալու էին իրեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև «Լելե Թեփե»-ի օպերացիային՝ նշելով, որ այն կազմակերպվել էր ընդամենը նրա համար, որ ապացուցվի՝ նախկինները այդ մի քանի հարյուր հեկտարը տվել են, իսկ իրենք հետ են բերել.

« Դա՞ էլ էին անբարո գեներալները անում. դե թո՛ղ տա այն անբարո գեներալի անունը, որը կազմակերպել է «Թեթե Լեփե» PR շոուն ընդամենը մի գրառում անելու համար: Այդ գեներալը հիմա պետք է կալանավորվի և ենթարկվի քրեական պատասխանատվության»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե հնարավոր է, որ այդ գեներալը Մովսես Հակոբյանն է, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է, թե որքանով որ ինքն է տեղյակ, այդ օպերացիայի համակարգողը Մովսես Հակոբյանը չի եղել. «Ռազմական գործիչները նշում են, որ «Լելե Թեփեից» հետո մեր ռազմական ռեսուրսն ու ռազմական ոգին կոտրվեց և մեր բանակը, ըստ էության, կազմալուծվեց: «Լելե Թեփեի» մեծ ավանտյուրայից հետո, որի նպատակը ընդամենը մեկ ստատուս պետք է լիներ՝ «նախկինները տվեցին, ես ետ բերեցի» դա արժեցավ 700 և ավել երեխաների կյանք»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին