ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին՝ արդյոք իրենց խմբակցությունը վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ է, թե ոչ, ասաց որ վարչապետի վաղվա ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի:
Այն դիտարկմանը, եթե թեկնածու չեղավ, քվեարկություն չի լինի, և վարկածներ կան, որ դա իրավական փակուղի կլինի, Վահրամ Բաղդասարյանն ասաց.«Թող թեկնածու բերեն, քվեարկենք»։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին մասնկցությանը և դրա ձևաչափին, ապա Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց. «Դրա մասին կհայտարարենք»:
Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել: