▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տպավորություն է՝ Տիգրան Ավինյանը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանից պահանջել առնվազն իշխանության կեսը»

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տիգրան Ավինյանի վաղածին և վաղաժամ ընտրարշավն այն տպավորությունն է թողնում, որ նա պայքարում է ոչ թե Երևանի քաղաքապետի, այլ ՀՀ վարչապետի պաշտոնի համար։ Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի բնակչությունը Հայաստանի բնակչության գրեթե կեսն է, հարկ է ենթադրել, որ Տիգրան Ավինյանը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանից պահանջել առնվազն իշխանության կեսը։
Տարբեր կարևոր ոլորտներում տեղավորելով իր կադրերին՝ Ավինյանը նաև հույս ունի, որ ճիշտ պահին ճիշտ տեղում այդ կադրերը կաջակցեն վարչապետի պաշտոնի՝ իր քառամյա երազանքի իրականացմանը։
Հաջորդ գործոնը, որ ոգևորում է Ավինյանին, այն է, որ վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարականի կամ հրաժարականի պահանջների դեպքում «Քաղաքացիական պայմանագրի» թիմը ստիպված կլինի իրեն ընտրել։
Տիգրան Ավինյանը չի բավարարվելու իշխանության մեջ չորրորդ մարդու կարգավիճակով․ նա ձգտում է դառնալ և լինել առաջինը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին