▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թքել եմ էդ արդարության վրա․ Փաշինյանին պետք է նետել Սերժ Սարգսյանի անվան աղբաման․ Պավլիկ Մանուկյան

Այսօր` հունվարի 28-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը հայտարարել է․

«30 տարուց ավելի մենք բանակը թողեցինք բարձիթողի, դարձրինք դուքան։ Մեր միակ ապահովության երաշիքը բանակն էր, ամեն ինչ արեցին՝ բանակը կազմալուծելու, բարոյալքելու համար, ինչը հաջողվեց, մտավ կոռուպցիան, բանակը թաթախվեց կոռուպցիայի մեջ, իսկ ինչ վերաբերում է այս իշխանությանը, հենց առաջին օրն էլ ասել եմ՝ նետեք աղբանոց: Նիկոլ Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոց»։

/filemanager/uploads/Pavlik_Manukyan.jpg

Իսկ այն դիտարկմանը, որ այս իշխանության օրոք իր հանդեպ արդարությունը վերականգնվել է, Մանուկյանն արձագանքել է․

«Արդարությունը վերականգնվե՞ց, թե՞ բռնաբարվեց, հիմա իմ վրա 9,5 տարի հոդված է դրված, դատախազը պահանջել է 9,5 տարի, ես թքել եմ այդ արդարության վրա, ինչի՞ է նման, կեսով չափ մեռած ենք, կեսով չափ արթուն ենք, Շուշին 90 տոկոսով թուրքերի՞նն էր, Կարսում՝ մեր հինավուրց մայրաքաղաքում, զորավարժություններ են»։

 

Տեսանյութը՝ A1plus-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին