Վատ տրամադրության և դեպրեսիայի դեմ երեք ամենից տարածված միջոցներն են' անզուսպ գնումներ անելը, հակադեպրեսանտներ օգտագործելը և շատ ուտելը…
Սրանցից յուրաքանչյուրն էլ իր հերթին կարող է վտանգավոր լինել՝ մեկը' գրպանի համար, մյուսը' առողջության, իսկ ահա երրորդը' արտաքին տեսքի: Բայց եթե հետևեք որոշակի խորհուրդների, ապա երրորդ միջոցը լրիվ անվնաս և նույնիսկ շատ օգտակար կարող է լինել:
Իրականում կան մթերքներ, որոնք ազդում են մեր հոգեբանական և էմոցիոնալ համակարգի վրա, եւ հաճախակի օգտագործելու դեպքում, մեծապես կարողանում են մեզ համար ապահովել «վարդագույն երանգներով» աշխարհ:
Օրինակ՝ կարմիր, կծու կամ բուլղարական պղպեղն ազդում է հաճույքի հորմոնների՝ էնդորֆինների վրա: Մեկ այլ իմպուլս հաղորդող հորմոն է սերոտոնինը: Եթե բարձր է լինում սերոտոնինի քանակը, ապա բարձր տրամադրությունն ապահովված է, իսկ եթե ոչ, դեպրեսիան, սթրեսային վիճակը անխուսափելի են:
Այս առումով օգտակար են ածխաջրերով հարուստ բրիձը, հացը, ինչպես նաև շաքարը կամ ֆրուկտոզը, բուսական սպիտակուցները: Բայց պետք է հիշել, որ սրանց գերօգտագործումը նույնպես վնաս է օրգանիզմի համար, այնպես որ պետք է ամեն ինչում պահել չափի զգացումը: Սերոտոնինի քանակը բարձրացնում են նաեւ կակաոն և մանանեխը:
Իսկ ահա դյուրագռգռվածության դեմ շատ լավ օգնում են բանանը, հնդկացորենը, լոլիկը և կարտոֆիլը:
Որպեսզի չփչացնեք կառուցվածքը և չվնասեք օրգանիզմին, շատ լավ է օգտագործել չրեղեն որպես ածխաջրերի պաշար: Օրինակ՝ ծիրանաչիրը շատ լավ ազդում է նյարդային համակարգի վրա: Թզի չիրը շատ լավ օգնում է արյան մեջ ավելացնել գլյուկոզան, և մի շարք այլ հանքային նյութեր:
Չամիչը բարձրացնում է աշխատունակությունը և հանգստացնում նյարդային համակարգը: Պետք է հիշել, որ չրերի կալորեականությունը պետք է սահմանափակել մինչեւ 20-30 գրամ՝ մեկ անգամվա համար:
Սելեմիում է պարունակում նաև հավկիթը, որի պակասությունը օրգանիզմում առաջացնում է տխրություն և տրամադրության անկում: Բացի այդ, ձուն պարունակում է ցինկ, սպիտակուցներ, В12 և D վիտամիններ: Իսկ «Օմեգա 3»-ով հարուստ են ձուկը, ձիթապտուղը, ձիթապտղի յուղը, նուշը: Օրգանիզմի համար կարևոր է նաև ջուրը, դրա պակասությունից միանգամից խանգարվում է նյարդային համակարգը և մարդը դառնում է շատ դյուրագրգիռ: Օգտակար է սառցակտորը գցել ջրի մեջ, թողնել՝ հալչի ու նոր խմել, սառեցրած-հալեցրած ջուրը շատ լավ է օրգանիզմի համար:
Գլխացավերը տրամադրության անկման առաջին պատճառներից են:
Դրանց դեմ համար մեկ օգտակար մթերքը շոկոլադն է, հետո նաև՝ բանանը, արևածաղկի հատիկները, կանաչ թեյը մեղրի հետ, ցիտրուսային մրգերը և աղցանները: