▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրանսգենդեր Լիլիթից բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ

Հարգելի Նիկոլ Փաշինյան  

Ազգային Ժողովի ելույթից ամիջապես հետո ես ստացել եմ բազմաթիվ սպանության սպառնալիքներ, ատելության կոչեր իմ և Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ-ի աշխատակիցների նկատմամբ, սոցիալական ցանցերով, տարածվել է իմ բնակության հասցեն,

 

 

 

Մասնավորապես ՍԱՍ սուպերմարկետի առաքիչը իմ հասցեն հանրայնացրել է և տարածել սոցիալական ցանցերում, Արծիվներ Մահապարտ 30 ջոկատը ֆեյսբուք սոցիալական ցանցում տեսաուղերձ է հրապարակել այն մասնի, որ որտեղ որ բռնեն ինձ կամ ԼԳԲՏԻՔ անձանց սատկացնելու են, Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը բացահայտ կերպով հայտնել է, որ հրապարակավ պետք է այրել ԼԳԲՏԻՔ անձանց, Սոցիալական ցանցի օգտատեր Հարություն Մկրտչյանը տեսաուղերձ է հղել և մասնավորապես ասելով որ առաջին իսկ հնարավորության դեպքում պարտավորվում է Երևանի փողոցներում, ՀՀ փողոցներում տեսնելուց, քարոզչություն իրականացնելուց, անգամ լսելուց, ԼԳԲՏԻՔ անձանց սատկացնելու է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ես ոստիկանություն եմ ներկայացրել դեպքերը, սակայն այսօր ստացել եմ պատասխանները, այն մասին, որ մեժվել են հանցակազմի բացակայության և ոչ բավարար ապացույցների հիմքով։
Ես իմ մտահոգությունն եմ հայտնում, այն մասին, որ իմ կյանքը ԼԳԲՏԻՔ անձանց և ողջ աշխատակազմի կյանքը վտանգված է, քանի որ հանցագործները դրսում են գտնվում ազատության մեջ,
Հետևյալ սպառնալիքները մեզ պահում են շարունակական վախի մթնոլորտում և ինքնին հանդիսանում են հոգեբանական բռնություն։
Ես այս գրառմանը կից տեղադրում եմ, բոլոր այն ապացույցները, որոնք ես հանձնել եմ ոստիկանությանը, մի թե այս ապացույցները բավարար չեր գտնելու այդ անձանց.

 

 

 

 


Խնդրում եմ քայլեր ձեռնարկել պատասխանատվության կանչվեն այս անձիք, որոնց կողմից հնչեցված սպառնալիքները ես համարում եմ իրական և վտանգավոր, որը կարող է անդառնալի հետքեր թողնի իմ և աշխատակազմի ինչպես նաև ԼԳԲՏԻՔ անձանց կյանքում:

Հարգանքներով
Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ նախագահ, իրավապաշտպան, տրանսգենդեր կին
Լիլիթ Մարտիրոսյան

Վարդան Ղուկասյանի ելույթը ԱԺ-ընդունարանում

Կարդացեք նաև՝ Մենք պատմություն ենք կերտում. ՀՀ ԱԺ-ում առաջին անգամ տրանսգենդեր ելույթ ունեցավ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին