«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո Կոնչիտա Վուրստը կարծես թե անցում է կատարել դեպի նորաձևության ասպարեզ: Մոտ մեկ ամիս առաջ ֆրանսիացի մոդելավորող Ժան Պոլ Գոտյեի ցուցադրությանը գոթական հարսնացուի կերպարով հանդես գալուց հետո 25-ամյա Վուրստն այժմ դարձել է հայտնի մոդելավորող Կարլ Լագերֆելդի գլխավոր մոդելներից մեկը` նկարահանվելով CR Fashion Book ամսագրի համար:
«Լինել տրանսվեստիտ, դա շատ բարդ բիզնես է: Դա նոր կյանք է արդեն իսկ եղած կյանքի մեջ: Կարևորն այն է, որ ինքս իմ մեջ չխճճվեմ»,- ամսագրին տված հարցազրույցում ասել է Կոնչիտա Վուրստը: