Համացանցում տարածվել է Տեղ գյուղի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողի լուսանկարը: Դրանք հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով. «Ռուսլան Փանահովը Լաչինի շրջանի տարածքում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս անբարենպաստ եղանակային պայմաններում տեղափոխվել է Հայաստանի Տեղի շրջան։ Փանահովն Ադրբեջանի Շամքորի շրջանից է, զինծառայության է անցել 2023-ի հուլիսին»: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով։ Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է: |
Թշնամին հրապարակել է Հայաստանի սահմանը հատած զինվորի լուսանկարը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet