▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թշնամու քարոզչական միջոցները վերցրել են տեսանյութը, վրան գրել իրենց ցանկալի տեքստը»

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ էին հրապարակել, թե իբրև իրենք Ստեփանակերտում ազատ շրջում են, մի հատ էլ մեքենայից նկարել են քաղաքը։ Դա շատ հայերի մոտ վախ և խուճապ էր առաջացրել։

Ես նշել էի, որ դա միանշանակ ադրբեջանցիների նկարածը չէ։ Եվ մեր հայրենակիցների շնորհիվ հնարավոր եղավ պարզել, որ իրականում տվյալ տեսանյութը նկարել է Արցախի տեղեկատվական շտաբը ավելի վաղ։
Թշնամու քարոզչական միջոցները վերցրել են տեսանյութը, վրան գրել իրենց ցանկալի տեքստը և տարածել։

Այս բացահայտումը ևս մեկ ապացույց է, որ չպետք է որևէ կերպ վերաբերվել թշնամու հրապարակած տեղեկություններին և պետք չի թշնամու ստերից խուճապի մատնվել»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին