▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թվայնացված համակարգերը պետք է լինեն մատչելի և կիրառելի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է թվայնացման օրակարգը և այդ հարցի տեսլականի իրականացման ընթացքը: 
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ թվայնացումը ՀՀ կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է և թվայնացումը, մեծ հաշվով, ՀՀ քաղաքացիների կյանքի որակի ու հանրային ծառայությունների մատուցման որակի կարևորագույն բաղադրիչ է: 
Մանրամասն՝ տեսանյութում: 

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել նաև մեկ այլ խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը, քննարկվել ֆոնդի հետագա անելիքները:

Վարչապետին զեկուցվել են ֆոնդի բյուջեի և ծախսերի, ներդրումների ներգրավման, ռազմավարական առաջադրանքների կատարման, ներկայումս քննարկվող կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերի մասին:

Ներկայացվել են վերականգնվող էներգետիկայի, շինարարության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ ներդրողների հետ տարվող աշխատանքների, ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զեկուցվել է, որ ANIF-ն «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի» հետ համաձայնության է եկել համատեղ ֆոնդ ստեղծելու շուրջ, սկսվել է Աբու Դաբիում, Մոսկվայում և Փարիզում ANIF-ի ներկայացուցչությունների գրանցման գործընթացը:

Վարչապետը կարևորել է ֆոնդի արդյունավետ գործունեությունը վերը նշված ուղղություններով և կարևորել պրոֆեսիոնալ ներդրողների ներգրավումը մեր երկիր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին