▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղան էկրանին տեսնելով Քիմ Քարդաշյանին` սրտխառնոցից փսխում է

24-ամյա բրիտանացի Մայք Էմեսը խոսել է հայտնի Քարդաշյան ընտանիքից ալերգիա ունենալու մասին: Տղան պատմել է, որ երբ հեռուստաէկրանին կամ համակարգչի էկրանին տեսնում է Քարդաշյաններից որեւէ մեկին, սրտխառնոց եւ թուլություն է զգում, շունչը կտրվում է, մարմինը՝ քրտնում: Իսկ կիսամերկ Քիմ Քարդաշյանի տեսքից Մայքը փսխելու ցանկություն է ունենում:

Ըստ Մայքի` ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ դեռ դպրոցական տարիքում նա տեսել է Քիմի հայտնի պոռնո-տեսաերիզը, երբ 2007թ-ին Քիմն ու նրա սիրելին` ռեփեր Ռեյ Ջին, «ուղիղ եթերում» սեքսով են զբաղվել: Հենց այդ տեսանյութի շնորհիվ Քիմը ճանաչում ձեռք բերեց, իսկ «Kim Kardashian: Superstar» հոլովակը դարձավ համացանցի հիթը, իսկ 17-ամյա Մայք Էմեսի կյանքն այն փչացրեց: 

Տղան կաթոլիկ խիստ դաստիարակություն է ստացել եւ ամեն կերպ փորձել է չընդունել, որ համասեռամոլ է: Եվ որոշել է դիտել տեսանյութը՝ իր մեջ կանանց հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար: Բայց ոչինչ չի ստացվել: Ավելին, նախապես առաջացած զզվանքի զգացումը հետագայում իսկական ֆոբիայի է վերածվել, ընդ որում, այդ սկսել է տարածվել ամբողջ Քարդաշյան ընտանիքի վրա:

Այդ ամենն ավելի է սրվել այն ժամանակ, երբ նա տեսել է Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի համատեղ «Bound 2» հոլովակը:  

Քարդաշյանաֆոբիան արտացոլվել է նաև Էմեսի անձնական կյանքի վրա. Քիմի պատճառով Մայքը ստիպված է եղել բաժանվել ընկերոջից: Բանն այն է, որ նույնասեռականների շրջանում Քարդաշյանները բավական ճանաչված են, եւ մի քանի տղաներ, ում հետ Էմեսը ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել, քարդաշյանաֆոբիայի պատճառով բաժանվել են Մայքից:  

Չնայած այս ամենին` Էմեսը երբեք բժշկական օգնության չի դիմել:  

«Ես հստակ պատկերացնում եմ, թե ինչպես է բժիշկը ծիծաղում երեսիս, երբ ես պատմում եմ Քարդաշյանների հանդեպ իմ վախի մասին: Այդ ինձ համար անտանելի կլիներ»,- պատմում է երիտասարդը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին