▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը»

Տյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակություն» Պավել Կոլոզյանին: Նրա այլանդակված մարմինը՝ գլխի վրա հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է փետրվարի 8-ին, քաղաքի ТЭЦ-2 թաղամասում: Այս մասին հայտնում է Ren.tv-ն:

Հիշեցնենք, որ 28-ամյա Կոլոզյանն ավելի վաղ կրակ էր բացել Տյումենի «Кристалл» առևտրի կենտրոնում:

Քննիչները պարզում են սպանության պատճառները: Շրջանային ՔԿ-ն քրեական գործ է հարուցել դեպքի առթիվ: Իրավապահները չեն հայտնում սպանության մանրամասները, սակայն Կոլոզյանի ընտանիքի ծանոթները հայտնել են, որ նա «վաղուց է սխալ ճանապարհ ընտրել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին