▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաչե Թովմասյանը մոռացել է, որ ասել է`«ուտում էին`չէին տալիս, փողն էր պատճառը 32 ատամի փլուզման»…

«32 ատամ» ակումբ և «Vitamin» ակումբ հումորային նախագծերը կարելի է համարել հայկական հեռուստատեսության ստացված պրոյեկտներից։ Ժամանակին դրանք հեռուստաընկերությունների համար ապահովում էին բարձր վարկանիշ, և մինչ այսօր էլ համարվում են համացանցում ամենատարածված և դիտված հումորային նախագծերից։ Դեռ տարիներ առաջ, երբ 32 ատամը լուծարվեց և ձևավորվեց Վիտամին ակումբը, անմիջապես խոսակցություններ սկսվեցին, թե խմբի տղաների միջև վեճ է եղել, մասնավորապես, ըստ տեղեկություննեդի խնդիրը ֆինանասական էր։

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Վերջերս էլ խմբի անդամներից Վաչե Թովմասյանը հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ իրականում գումարն է եղել պատճառը: Նա հետևյալն էր ասել.

«Փողը, էդ չէի՞ք ուզում լսեիք, հա´, ասում եմ՝ փողն էր պատճառը, ուտում էին,  չէին տալիս, վերցնում գրպանում էին դնում, ոնց որ ցանկացած հայ իրականությունում ղեկավար անձինք»:

Սակայն ինչպես երևում է`Վաչեն այսպես ասած փոշմանել է ինքն իր ասածի համար և որոշել է իր նախկին խոստովանությունը վերագրել հումորի:

Սիրելի Վաչե, մենք տառ առ տառ հիշում ենք և´ բառերդ, և´ խոսելուդ տոնը, ինչը այնքան էլ հումորին մոտ չէր: Այնպես որ`չարչարանքդ իզուր է, ասածներդ փոխել չես կարող…»։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին