▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագն Վերմիշյանը բերման չի ենթարկվել, առգրավել են համակարգիչն ու փաստաթղթեր. ԱԱԾ աշխատակից

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակից ԱԱԾ քննիչներն առգրավել են նրա համակարգիչն ու գործին առնչվող որոշակի փաստաթղթեր։

/filemanager/uploads/2019/10/week-4/vahagn_vermishyan.png

Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ԱԱԾ աշխատակից Վաղարշակ Ղազարյանը։

«ԱԱԾ-ն օպերատիվ գործունեություն իրականացրեց այստեղ, ավարտեցինք։ Մնացածը մեր մամուլի ծառայությունը ձեզ կտեղեկացնի։ Զուտ քննության շահերից ելնելով՝ ավել բան չեմ կարող ասել։ Կար համակարգիչ և գործին առնչվող որոշակի փաստաթղթեր»,- նշել է ԱԱԾ աշխատակիցը։

Իսկ հարցին՝ արդյո՞ք Վերմիշյանին բերմա՞ն են ենթարկել, Վաղարշակ Ղազարյանը պատասխանել է, որ ոչ

«Եկեք այս պահին չմեկնաբանենք, ընթացքում արդեն պաշտոնական հաղորդագրությունը կլինի»։

 

 

Կարդացեք նաև՝ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը, ապա՝ նրա հետ հեռացել շենքից

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին