▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Ավագյանն ուզում է բիզնեսը սկսել՝ Երևանյան լճի ջրում ձուկ բուծելով․ դիմել է քաղաքապետարան, ստացել պատասխան

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը, շատ «ընդդիմադիրների» նման, ձեռք է բերել «ճկունություն»։ 

ՆյուզՊրեսս-ն է գրում ու մանրամասնում․ «Առհասարակ, մեր տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանում ընդդիմություն կոչված խմբակցություններում ոմանք աշխատում են իշխանության հետ համաձայնեցված։ Քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, այս հարցում Վահան Ավագյանն առաջնային դիրքերում է։ 

Որքան էլ առերևույթ թվա, թե նա ընդդիմանում է իշխանությանը, նրա բոլոր քայլերը, ըստ մեր աղբյուրի, պայմանավորվում են բացառապես քաղաքային իշխանության, մասնավորապես՝ Տիգրան Ավինյանի հետ, որին մասնավոր զրույցներում երբեմն հայհոյում է: 

Մի շարք նախագծերի ընդունման հարցում, օրինակ, ինչպիսին էր նաև կարմիր գծերի թանկացման հարցը, «Հանրային ձայն» խմբակցության դերակատարումը՝ Վահան Ավագյանի գլխավորությամբ, որոշիչ է եղել։

Կարելի է ասել, որ հենց այս խմբակցության մասնակցությունն օգնեց Ավինյանին հաստատել կարմիր գծերի թանկացման նախագիծը։

Այլ կերպ ասած՝ Վահան Ավագյանն իր խմբակցությամբ, իշխանությանն օգնող ձեռք է։

Իսկ քանի որ ամեն մի մատուցված ծառայություն, սովորաբար, վարձատրվում է, հավանաբար, դա է առիթ տվել Ավագյանին մտածել, որ քաղաքապետարանն իր «հոր դուքյանն» է, և ամեն ինչ իրեն արտոնված է։ Նա դիմել է քաղաքապետարան՝ ձկնաբուծությամբ զբաղվելու թույլտվության խնդրանքով՝ ոչ ավել-ոչ պակաս, ձկնաբուծությունը «զարգացնել» Երևանյան լճում։ 

«Դիմում-խնդրանքը» մերժվել է․ քաղաքապետարանի պարզաբանման մեջ նշվել է, որ լճի սանիտարական վիճակը չի համապատասխանում ձկնաբուծության զարգացման համար նախատեսված նորմատիվներին։

Իհարկե, Ավագյանը հաշվի չի առել, որ Երևանյան լճում ձուկ բուծելու և այն վաճառելու համար, նախ պետք է մաքրել լիճն աղբից։ Նա ցանկացել է պարզապես սեփական բիզնեսն սկսել հեշտ ճանապարհով՝ առանց հետևանքների մասին մտածելու։

Ավագյանը երևի չի էլ մտածել, որ քաղաքապետը կթքի իրեն օգնության հասնող ձեռքի մեջ․ ամեն ինչ արդար է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին