Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, հունվարի 2-ին` ժամը 17:00-ին, Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը:
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 3-ին` ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում: