Microsoft ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Վահե Թորոսյանը նշանակվել է «Մայքրոսոֆթ Ֆրանսիա» ընկերության նախագահի պաշտոնում:
Այս մասին տեղեկացնում է Horizon Weekly-ն:
Ֆրանսիայում Microsoft ընկերության տարածած հաղորդագրության համաձայն Վահե Թորոյանը այս տարվա հուլիսի 1-ից կատարել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
«Ֆրանսիան հետազոտությունների և նորարարության, գիտելիքի և լավագույն ինժեներական ուսուցման երկիրն է, որը հզոր ձեռնարկատիրական էկոհամակարգ ունի: Մեր թիմի հետ միասին մենք կամրապնդեն մեր հաճախորդների և գործընկերների վստահությունն ու կարագացնենք նրանց ներթափանցումը թվային տեխնոլոգիաների աշխարհ», - ընդգծել է Վահե Թորոսյանը:
Վահե Թորոսյանն անցած տարի Երևան էր այցելել՝ մասնակցելու Armtech-2015 8-րդ բարձր տեխնոլոգիական զարգացումներին նվիրված համաժողովին: