Նիկոլ Փաշինյանը այսօր Ներքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին։ Նա իր խոսքում բարձր է գնահատել նախկին նախարար Վահե Ղազարյանի կատարած աշխատանքը․ «Մենք իրար ճանաչում ենք շատ վաղուց, 37 տարի գիտենք իրար, մանկությունից ընկերներ ենք։ Սա մի հանագամնք է, որ շատ հարցերում մեզ օգնել է, բայց նաև հանգամանք է, որը որոշ հարցերում մի քիչ խանգարել է։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ այս բարդ ժամանակահատվածում, պարոն Ղազարյանի առաջնորդությամբ, ի վիճակի է եղել ՀՀ-ում պահպանել իրավակարգը և միևնույն ժամանակ բարեփոխումների ծավալուն գործընթաց է տեղի ունեցել»,-ասաց Փաշինյանը։
Վահե Ղազարյանը իր հերթին խորին շնորհակալություն հայտնեց վստահության համար և շնորհավորեց նորանշանակ նախարարին։
«Վահե Ղազարյանի հետ մանկության ընկերներ լինելը շատ հարցերում օգնել է, որոշ հարցերում՝ խանգարել»․ Նիկոլ Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet